ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կաշխատեն Զապորոժիեի ատոմակայանում մինչև սեպտեմբերի 5-ը

Զապորոժիեի ատոմակայան. Արխիվային լուսանկար
Չի բացառվում սակայն, որ ՄԱԳԱՏԷ-ն կերկարաձգի իր ներկայությունն ԱԷԿ-ում կամ մի քանի մարդ կթողնի իրավիճակի հետագա մոնիթորինգի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կշարունակեն աշխատել Զապորոժիեի ատոմակայանում առնվազն մինչև սեպտեմբերի 5-ը։ Այդ մասին հայտարարել է Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը «КП» ռադիոկայանի եթերում։

«Էներգոդարում այս պահին հանգիստ է, ԱԷԿ-ի ուղղությամբ նույնպես, փառք Աստծո, ոչինչ չի թռել։ Գոնե այս պահի դրությամբ։ Ինչ վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը, ապա այն աշխատանքային կարգով մեզ մոտ կլինի մինչև սեպտեմբերի 5-ը։ Այսինքն վաղը նրանք դեռ աշխատում են, իսկ 6-ին՝ հեռանում։ Բայց դա առայժմ նախնական տվյալներ են»,-ասել է նա։

Ռոգովը չի բացառել, որ ՄԱԳԱՏԷ-ն կերկարաձգի իր ներկայությունն ԱԷԿ-ում կամ մի քանի մարդ կթողնի իրավիճակի հետագա մոնիթորինգի համար։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մուտքից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները դադարել են
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: