Խերսոնի իշխանությունները հայտնում են ուկրաինական զորքի կողմից չդադարող գնդակոծության մասին

Արխիվային լուսանկար
Խերսոնի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով` ՀՕՊ համակարգը մշտապես աշխատում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Խերսոնը և շրջանը մշտապես գնդակոծվում են ուկրաինական զորքերի կողմից, ՀՕՊ–ն անընդհատ աշխատում է։ Այս մասին հայտարարել է վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«Խերսոնի և շրջանի գնդակոծությունները չեն դադարում, ՀՕՊ-ն աշխատում է մշտապես, այդ թվում՝ կիրակի առավոտյան։ Իրավիճակը, ըստ էության, շատ ծանր է։ Քաոսային գնդակոծությունները լինում են բնակելի տների, գետի նավահանգստի, հյուրանոցի ուղղությամբ», - ասել է նա։
Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 192-րդ օրը։