ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. 6 զբոսաշրջիկ է մահացել Կամչատկայում Կլյուչևսկի լեռ բարձրանալիս։ Նրանք զոհվել են բարձրությունից ընկնելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Կամչատկայի երկրամասում պետական պահպանության, ԱԻ և հրդեհային անվտանգության գործողությունների ապահովման կենտրոն» հիմնարկին, փրկարարներով ուղղաթիռ է դեպքի վայր մեկնել
Օգոստոսի 30-ին 2 զբոսավարներով Կլյուչևսկի բարձրացած զբոսաշրջիկների խումբը` 12 հոգի, փրկարարներին է դիմել սեպտեմբերի 3-ին։
«Ներկա պահին փրկարարներով ուղղաթիռը կրկին մեկնել է դեպքի վայր։ Բարձրությունը, որի վրա այն պետք է վայրէջք կատարի, կհաշվարկվի եղանակային պայմաններից կախված», – ասել են գերատեսչությունում։
Նշվում է նաև, որ այսօր դեպքի վայր է մեկնել աղետների բժշկության տարածքային կենտրոնի Մի-8 ուղղաթիռը, որը նախատեսում էր վայրէջք կատարել 3300 մետր բարձրության վրա, բայց ցածր ամպամածության պատճատով չի հաջողվել։
Սեպտեմբերի 4-ի գիշերը Ուստ–Կամչատսկի շրջան 24 հոգուց բաղկացած ցամաքային փրակարարական խումբ է մեկնել։
Կլյուչևսկի լեռան վրա Եվրասիայի գործող ամենաբարձր հրաբուխն է, նրա բացարձակ բարձրությունը մոտ 4750 մետր է։ Նշվում է, որ հրաբխի վրա այժմ ուժեղ ամպամածություն է, ջերմաստիճանը հասնում է մինչև -9 աստիճանի։ Քամու ուժգնությունը վայրկյանում մինչև 15 մետր է։