ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը. Արխիվային լուսանկար
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Հաղորդագրությունում նշվում է, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: