ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին կլինի Վլադիվոստոկում

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Վլադիվոստոկում կանցկացվի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Նախատեսված են Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Նստաշրջանին կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի, Չինաստանի ղեկավարները, իսկ Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները տեսակապով կդիմեն համաժողովի մասնակիցներին։