Ղազախստանի հյուսիսում հրդեհներ են մոլեգնում, զոհ և տուժածներ կան

Ղազախստանի հյուսիսում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը 43 հազար հեկտար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. 2 օր առաջ Ղազախստանի հյուսիսում սկսված անտառային հրդեհը տարածվել է մերձակա գյուղերի ուղղությամբ, որոնցից 1841 մարդ է տարհանվել։ Կրակն ավելի քան 100 տուն է վնասել և ոչնչացրել։ Հրդեհների հետևանքով մեկ մարդ է մահացել, տուժել են 10-ը, այդ թվում ԱԻՆ 3 աշխատակից։
Ղազախստանի ԱԻՆ–ի ղեկավար Յուրի Իլյինի խոսքով` Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանայսկայա մարզի անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը այսօր առավոտյան հասել է 43 հազար հեկտարի։
Իլյինը նշել է, որ 8 ակտիվ օջախ կա, որտեղ հավանական է կրակի տարածումը։