ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 2 զինծառայող զոհվել է, 5–ն էլ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով հանրապետության ժողովրդական ոստիկանությանը։
«Ցավով հայտնում են, որ անկախության համար մղվող պայքարում` զինվորական պարտքը կատարելիս, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 2 պաշտպան զոհվել է, իսկ 5 մարդ վիրավորվել»,– ասված է գերատեսչության Telegram ալիքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 192-րդ օրը։