Բեռնատարը Երևան-Արմավիր ճանապարհին բախվել է Ford Transit-ին. կան տուժածներ

Արխիվային լուսանկար
Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit մակնիշի և MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վ. Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Կ. Գրիգորյանի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 21-ամյա Հ. Հակոբյանն ու 33-ամյա Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: