Անօդաչուներով ԶԱԷԿ–ին հարված հասցնելու ուկրաինացի զինվորականների փորձը ձախողվել է. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները ձախողել են Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքին 8 անօդաչուների օգնությամբ հարված հասցնելու Կիևի փորձը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։ Նշենք, որ ԱԷԿ-ի տարպածքում մոնիտորինգ են իրականացնում ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչները
«Սեպտեմբերի 3-ին ՈւԶՈւ–ն ատոմակայանի տարածքին հարված հասցնելու համար կախովի զինամթերքով 8 անօդաչու է կիրառել։ Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական միջոցները արգելափակել են կայանին մոտեցող ուկրաինական անօդաչուները, որից հետո ամայի տարածքներում նռնակների հարկադիր նետում է իրականացվել կայանի անվտանգության գոտուց ավելի քան 1.5 կմ հեռավորության վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ–ն ընդգծում է, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ Ուկրաինայի զորքը Նիկոլաևո–Կրիվորոժսկի ուղղությամբ մեկ օրում 11 տանկ և ավելի քան 150 մարդ է կորցրել։
Բացի այդ, ռուսական ՀՕՊ համակարգերը նախորդ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 3 HARM հրթիռներ, ինչպես նաև 7 ՀԿՌՀ արկ, այդ թվում 4 HIMARS։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ–ի բարձր ճշգրտության զենքով զինամթերքի պահեստ և ավելի քան 120 ուկրաինացի զինծառայող է ոչնչացվել ԴԺՀ–ի Կրամատորսկ քաղաքում։
Նշվում է, որ Ռուսաստանի հրետանին և ավիացիան խոցել է ուկրաինական զորամիավորումների կառավարման 4 կետ, այդ թվում «Կրակեն» ազգայնական խմբավորման շտաբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 192-րդ օրը։