Աբովյանի շենքերի մեկում բռնկված հրդեհը մարվել է, կա մեկ տուժած

Հրդեհի հետևանքով տուժած 45-ամյա քաղաքացին տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է, կա մեկ տուժած, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Արդեն ծուխ չի նկատվում. Նորաբակի մոտակա սարում բռնկված հրդեհը մարվել է
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել է 120 քմ իզոգամ, տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Ս․ Ֆ․, ծնված 1977 թ․), ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։