ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հայագիտության վերաբերյալ դասախոսություններ կանցկացվեն

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն
Քննարկվելու են հայոց լեզվի պահպանմանը, մարդկային արժեքներին ու հայրենասիրությանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայագիտության վերաբերյալ դասախոսություններ կանցկացնի։ Տեղեկությունը Telegram-յան ալիքում հայտնում է դեսպանատան մշակութային կենտրոնը, որտեղ էլ կանցկացվեն դասախոսությունները։
Հանդիպումները նախատեսված են երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 18:00-ին: Կքննարկվեն հայոց լեզվի պահպանմանը, մարդկային արժեքների դաստիարակությանը, ինչպես նաև պատմական արդարությանը, ազգային արժանապատվությանն ու հայրենասիրությանը վերաբերող հարցեր: Քննարկումներ կլինեն նաև հայ գրականության թեմայով։
Հանդիպումները կվարի գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Մարանջյանը:
Թավրիզի համալսարանում հայագիտության ամբիոն ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել