Պուտինն ու Էրդողանը համագործակցության հարցեր են քննարկել

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները
Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են նաև Ստամբուլում կնքված պարենային գործարքի իրականացման ընթացքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները համագործակցության հետագա զարգացման հարցեր են քննարկել։
«Քննարկվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Էրդողանը շեշտել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կազմակերպման գործում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Ստամբուլում կնքված պարենային գործարքի իրականացման ընթացքին:
Հիշեցնենք` հուլիսի 22-ին Ստամբուլում կայացավ ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ-ին աջակցելու վերաբերյալ և ռուսական ապրանքների արտահանման արգելքի չեղարկման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրումը։
Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև կնքված գործարքն ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի արտահանում է ենթադրում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում` Օդեսայից։