Օրենբուրգի մարզի հրդեհների մարման աշխատանքներում ինքնաթիռներ և ուղղաթիռներ են ներգրավել

Հրշեջ
Օրենբուրգի մարզի տարածքում գործում է բնական հրդեհների հինգ օջախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Չորս Իլ-76 ինքնաթիռներ և երեք ուղղաթիռներ են ներգրավվել Օրենբուրգի տարածքում բնական հրդեհների մարման գործում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի հրդեհային անվտանգության դեպարտամենտին։
Բնական հրդեհների տարածման սպառնալիքի պատճառով մարզում միջհամայնքային բնույթի արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրենբուրգի մարզի տարածքում գործում է բնական հրդեհի հինգ օջախ՝ ավելի քան 43 հազար հեկտար ընդհանուր մակերեսով, յոթ մունիցիպալ կազմավորումներում:
Մարզի հրդեհային անվտանգության դեպարտամենտից հայտնում են, որ լանդշաֆտային հրդեհների 5-կիլոմետրանոց գոտում երեք բնակավայր է գտնվում։
«Խոշոր բնական հրդեհների չեզոքացման գործում ներգրավված են պաշտպանության նախարարության և ԱԻՆ-ի ավիացիան՝ 4 Իլ-76 և 3 ուղղաթիռ։ Այսօր առավոտյան ինքնաթիռներն արդեն 84 տոննա ջուր են բաց թողել։ Ավիացիան կաշխատի ամբողջ օրը»,-ասված է հաղորդագրության մեջ ։
Ռիսկերի կառավարման և համալիր անվտանգության ինստիտուտի 29 կամավոր-ուսանողներ և մերձակա բնակավայրերից շուրջ 80 կամավորներ օգնում են հրշեջների հիմնական խմբին:
ԱԻՆ-ը հրապարակել է Իջևանի գինու գործարանի մոտ բռնկված հրդեհի մարման կադրերը
Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Գայայում, Ադամովկայում և Ակբուլակում հրդեհների օջախներն արդեն տեղայնացվել են: Կրակի դեմ պայքարողների աշխատանքը բարդացնում են մշտապես ուղղությունը փոխող ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը։