Կիևը «Բայրաքթարներից» քիմիական նյութեր փոշեցրելու սարք տեղադրելու հայց է ներկայացրել

«Բայրաքթար» ԱԹՍ
Իգոր Կիրիլովը հայտնել է, որ իրենք Կիևի մտադրությունները հաստատող փաստաթուղթ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Կիևը դիմել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրողին, որպեսզի ընկերությունը քիմիական նյութեր փոշեցրելու սարք տեղադրի անօդաչուների վրա։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
«Մեր տրամադրության տակ է հայտնվել 2021 թվականի դեկտեմբերի 15-ի «Բայրաքթար» ԱԹՍ-ների թուրքական արտադրողին ուղղված՝ Ուկրաինայի հարցումը։ Ըստ այդ հարցման` խնդրել են ԱԹՍ-ներն ավելի քան 20 լիտր տարողությամբ աերոզոլների փոշիացման համակարգերով և մեխանիզմներով համալրել»,- հայտարարել է Կիրիլովը:
Լատվիայում գումար են հավաքում Ուկրաինայի համար թուրքական ԱԹՍ ձեռք բերելու նպատակով
Նրա խոսքով՝ Ուկրաինայի` կենսաբանական զենքի կիրառման տեխնիկական միջոցներով հագեցած անօդաչուների մատակարարման հանդեպ շահագրգռությունը առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում:
Եթե Կիևի պահանջած ԱԹՍ-ները զինվեն քիմիական նյութերի փոշեցրման սարքով, ապա իրական սպառնալիք կարող են ստեղծել Ռուսաստանի տարածքում կենսաբանական զենքի լայնածավալ կիրառման համար։
«Բայրաքթար» ԱԹՍ-ներ ներմուծող երկրների թիվը հասել է 24-ի. գլխավոր տնօրեն