Հրդեհ Իջևանի բենզալցակայանում. երեք քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել

Շտապօգնության ավտոմեքենա
Իջևանի ԲԿ–ում բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, նրանց Երևան են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Իջևանի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երեք քաղաքացի է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 15։47-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բենզալցակայանի պահակակետում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երեք քաղաքացի հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ։
Նշվում է նաև, որ Իջևանի ԲԿ–ում բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
ԱԻՆ-ը հրապարակել է Իջևանի գինու գործարանի մոտ բռնկված հրդեհի մարման կադրերը