Հայրենիքի հանդեպ պարտքը կանչում է. Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Վահան Բիչախչյան
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում 2 հանդիպում կանցկացնի սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2 խաղ կանցկացնի։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հայրենիքի հանդեպ պարտքը կանչում է»,- գրված է «Պոգոնի» ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի վերջին 2 հանդիպում կանցկացնի Ազգերի լիգայի շրջանակում։
Սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը կհյուրընկալի Ուկրաինային, իսկ 3 օր հետո կմեկնի Իռլանդիա` տեղի հավաքականի հետ մրցելու։ Հենց այս խաղերին էլ կմասնակցի Բիչախչյանը։
Լևոն Արոնյանը կպայքարի Կարլսենի հետ. մեկնարկել է «Grand Chess Tour»-ի հինգերորդ փուլը