ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երևանում` Ռուսական տանը (Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն), այսօր Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների թեմայով թելադրություն են գրել։ Տեղեկությունը հայտնում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Ակցիային մասնակցել է 38 մարդ` Մխիթար Հերացու անվան ավագ դպրոցի և Երևանի «Սլավոնական» միջնակարգ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ, 2089 զորամասին կից միջնակարգ հանրակրթական դպրոցի աշակերտներ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներ և դասախոսներ, Հերացու անվան ԵՊԲՀ-ի և Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, ինչպես նաև «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանի աշխատակիցներ։
«Հաղթանակի թելադրություն» ակցիայի մասնակիցները
© Photo : Русский Дом в Армении
Թելադրության մասնակիցներին ողջունել են Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը և Ռուսաց լեզվի և կրթության բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ Տատյանա Դրոնսկայան:
Նրանք խոսել են ակցիայի անցկացման բացառիկ կարևորության ուհրատապության մասին և հաջողություն մաղթել մասնակիցներին:
«Ժողովուրդը, որը չի հիշում իր անցյալը, ապագա չունի»,– Ֆեֆիլովն իր ողջույնի խոսքն ավարտել էպատմաբան Վ. Կլյուչևսկու խոսքերով։
«Հաղթանակի թելադրություն» ակցիայի մասնակիցները
© Photo : Русский Дом в Армении
«Հաղթանակի թելադրությունը» միջազգային պատմական ակցիա է՝ թեստի ձևաչափով, Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների վերաբերյալ հարցերով։ Ակցիան մեկնարկել է 2019 թվականին։ Հիմնական նպատակն է մասնակիցների հետաքրքրությունն արթնացնել մեր երկրի պատմական անցյալի և պատմական կրթության նկատմամբ։
Բացի Երևանից, թելադրություն են գրել նաև Գյումրու Ռուսական տան հարթակում, ինչպես նաև Վանաձորում ու Իջևանում։