ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկյան Միսիսիպի նահանգի «Walmart» հիպերմարկետի մեջ մխրճվելու սպառնալիք հնչեցրած օդաչուն ինքնաթիռն իջեցրել է դաշտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական «Starkville Daily News» պարբերականին։
«Ինքնաթիռը չի վնասվել, օդաչուն ողջ է»,– գրում է թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Նշենք, որ օդաչուն զանգել է 911 և սպառնացել, որ ինքնաթիռը կմխրճի «Walmart» հիպերմարկետի մեջ։ Իշխանությունները տարհանել են հիպերմարկետում և հարակից առևտրային կետերում գտնվող մարդկանց։