ԱՄՆ–ում ինքնաթիռի օդաչուն սպառնում է հարվածել «Walmart» հիպերմարկետին

Ոստիկանական ավտոմեքենա
Իշխանությունները բոլորին տարհանել են հիպերմարկետից և հարակից առևտրային կետերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Թեթև շարժիչով ինքնաթիռի օդաչուն պտտվում է ԱՄՆ-ի Տուպելո քաղաքի վրա (Միսիսիպի նահանգ) և սպառնում է հարվածել «Walmart» հիպերմարկետի տեղի բաժանմունքին։ Տեղեկությունը հայտնում է «Sky News»-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Թեթև շարժիչով ինքնաթիռի օդաչուն պտտվում է ԱՄՆ-ի Տուպելո փոքր քաղաքի վրա... Նա սպառնում է բախվել «Walmart» հիպերմարկետին»,– ասված է հաղորդագրությունում։
Իշխանությունները տարհանել են հիպերմարկետում և հարակից առևտրային կետերում գտնվող մարդկանց։