Ամենաշատը «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել նիստերին. ԱԺ

«Հայաստան» խմբակցության» պատգամավորներ
ԱԺ ներկայացրած վիճակագրության համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ևս անհարգելի բացակայություններ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում ամենից շատ բացակայել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Խմբակցության պատգամավորներից Իշխան Սաղաթելյանն ունեցել է 198 անհարգելի բացակա, Վահե Հակոբյանը` 194, Աննա Գրիգորյանը՝ 158, Սեյրան Օհանյանը` 149 անհարգելի բացակայություն։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները նույնպես անհարգելի բացակայություններ ունեն, օրինակ` Տարոն Մարգարյանը (150 բացակա), Տիգրան Աբրահամյանը (148), Հայկ Մամիջանյանը (151), Թագուհի Թովմասյանը (88):
Իշխանական ուժի վարկանիշն ընկնում է, բայց ընդդիմության հեղինակությունը չի բարձրանում
Նշվում է նաև, որ իշխող քաղաքական ուժի` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ևս անհարգելի բացակայություններ են եղել։ Խաչատուր Սուքիասյանը նիստերին ներկա չի եղել 38 անգամ, Ալեն Սիմոնյանը՝ 3, Լենա Նազարյանը` 3, Արսեն Թորոսյանը` 8, Հակոբ Արշակյանը՝ 13, Իշխան Զաքարյանը` 37 անգամ։
ՔՊ-ական պատգամավորները Դիլիջանում թրեյնինգներ են անցնում. «Հրապարակ»
Հիշեցնենք` հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտահերթ նիստ հրավիրեց և գաղտնի քվեարկությամբ դադարեցրեց Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի` ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվեցին համապատասխանաբար ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Հուլիսի 4-ին պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
Իր պաշտոնից չհրաժարվեց միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։