Ո՞ր դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել

ՌԴ ԱԳՆ
Փոխարտգործնախարարը հղում է արել Ռուսաստանի ռազմական դոկտրինին ու միջուկային զսպման բնագավառում պետական քաղաքականության հիմունքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե իր կամ դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենք կիրառվի կամ սպառնալիքի տակ դրվի պետության գոյությունը։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Հետևանքները ծանր կլինեն. ՌԴ–ն զգուշացնում է ԱՄՆ–ին
«Ես հիշեցնեմ, որ ռուսական ռազմական դոկտրինը, ինչպես նաև այնպիսի փաստաթուղթը, ինչպիսին է «Միջուկային զսպման բնագավառում պետական քաղաքականության հիմունքները», սպառիչ կերպով շարադրում են բոլոր սցենարները, որոնց դեպքում տեսականորեն հնարավոր է միջուկային զենքի կիրառումը մեր կողմից: Այդ սցենարներն են` Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ, կամ սովորական սպառազինությունների կիրառմամբ ագրեսիան, երբ սպառնալիքի տակ է դրվում հենց պետության գոյությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։
Վարձկանների ներհոսքն Ուկրաինա նվազել է ավելի քան 3,5 անգամ. Շոյգու