Ուկրաինայի ԳՇ–ն խոստովանել է, որ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Էներգոդարին

Սեպտեմբերի 1-ին ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի Sputnik. Ուկրաինայի ԳՇ–ն խոստովանել է, որ ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել Էներգոդարի շրջանին, որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ–ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հաստատվել է, որ Խերսոն և Էներգոդար բնակավայրերի շրջանում մեր զորքերի ճշգրիտ հարվածներով հակառակորդի 3 հրետանային համակարգեր են ոչնչացվել», – ասվում է սոցցանցում ԳՇ–ի հրապարակած հաղորդագրության մեջ։
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցները ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են ատոմակայանի տարածք և ցուցադրել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցներից 2-ը մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ատոմակայանում
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։