ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիա- Կուրղինյան փողոցների խաչմերուկում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության` Սեբաստիայից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության:
Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի: