Ռուս զինծառայողները Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ուկրաինական զորքերի հարվածային ԱԹՍ են խոցել

Էներգոդարում հանգիստ է, օրվա ընթացքում բնակելի թաղամասերի գնդակոծություններ չեն եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի Sputnik. Ռուս զինծառայողները Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ուկրաինական զորքերի հարվածային անօդաչու սարք են խոցել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Էներգոդարի վարչակազմից:
«Մարտական լիցքով անօդաչու սարքը խոցվել է այսօր ԱԷԿ-ի շրջանում։ Ուկրաինացի գրոհայինները, ակնհայտ է, շարունակում են գրոհել կայանը, Չնայած նրան, որ այնտեղ են գտնվում ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները»,–ասել են վարչակազմից։
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է կայարանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր Էներգոդարում հանգիստ է, բնակելի թաղամասերի գնդակոծություններ չեն եղել:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։