ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է Մերձավոր Արևելքի հետ՝ SWIFT - ի անալոգին անցնելու ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ
Այս ուղղությամբ ակտիվ աշխատանք արդեն ընթանում է և շարունակվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ ազգային արժույթներով փոխհաշվարկների անցնելու և ֆինանսական տեղեկատվության փոխանցման՝ SWIFT-ին այլընտրանքային համակարգերի օգտագործման ուղղությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Կինշչակը։
Նա նշել է, որ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները որոշ չափով ազդում են Մերձավոր Արևելքում ավանդական գործընկերների հետ համագործակցության վրա:
«Այս ամենն արդիական է դարձնում արաբական աշխարհի հետ մեր տնտեսական կոոպերացիան փոփոխվող տնտեսական իրողություններին արագ հարմարեցնելու խնդիրը, այդ թվում ՝ ազգային արժույթներով կամ արևմտյան համաշխարհային արժույթներին այլընտրանքային արժույթներով փոխհաշվարկների անցնելու միջոցով։
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից նման կամայականության ճանապարհին հուսալի պատնեշ դնելու գործում զգալի օգնություն կարող էր դառնալ նաև SWIFT-ի արդեն գոյություն ունեցող ռուսական անալոգի հիման վրա նոր, որևէ մեկի եսասիրական շահերին և կոնյուկտուրային նախապատվություններին չենթարկվող ֆինանսական տեղեկատվության փոխանցման համակարգի գործարկումը»,-ասել է Կինշչակը։
Նրա խոսքով՝ ՌԴ մերձավորարևելյան գործընկերների հետ ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ արդեն ընթանում է և կշարունակվի: