ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հետազոտողները ներկայացրել են «Տիտանիկի» ստորջրյա կադրերը աննախադեպ՝ 8K կետայնությամբ։
Կադրերում` խարիսխներից մեկի վրա, կարելի է տեսնել նույնիսկ արտադրողի անունը՝ Noah Hingley & Sons Ltd. և շատ այլ մանրամասներ, որոնք մինչ այժմ անհնար էր ֆիքսել տեսախցիկով:
1912 թվականի ապրիլի 12-ին խորտակվեց «Տիտանիկ» շոգենավը՝ գրեթե մեկուկես հազար մարդու կյանք խլելով։ Դրանից չորս օր առաջ այն սկսել էր իր առաջին և վերջին ուղևորությունը Սաութհեմփթոնից դեպի Նյու Յորք։
Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտանիկի» մնացորդները հայտնաբերվել են 1985 թվականի սեպտեմբերի 1-ին։
Այս ընթացքում օվկիանոսի հատակից բարձրացվել է ավելի քան 5 հազար առարկա՝ ուղևորների անձնական իրերից մինչև նավի՝ 17 տոննա քաշով հատված։ Բայցևայնպես, բազմաթիվ առարկաներ ու գանձեր դեռ մնում են ջրի տակ։