Միրզոյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են պայմանավորվել

Սերգեյ Լավրովի հանդիպումն Արարատ Միրզոյանի հետ Երևանում. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։
Կողմերը հանգամանալից քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կրկին կայացել էր Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց։ Նրանք քննարկել էին ինչպես եռակողմն պայմանավորվածությունների ընթացքը, այնպես էլ անդրադարձել տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակին: