ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Կուրսկ քաղաքի Խրուշչովի փողոցում բռնկվել է «Բումերանգ» առևտրի կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությանը։
Գերատեսչությունը հրդեհի մասին ահազանգը ստացել է առավոտյան ժամը 9-ին:
Այս պահին ծուխ է նկատվում երրորդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, ոստիկաններ, շտապօգնության, էլեկտրական ցանցերի և գազի ծառայության աշխատակիցներ: