Հայաստանը հանձնառու է կայուն խաղաղության. Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել

Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանի խոսքով` նոր պատերազմի սպառնալիքը, Արցախի կարգավիճակի, սոցիալ տնտեսական ու մարդասիրական հարցերը Հայաստանի և Արցախի մշտական օրակարգային առաջնահերթություններն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ ուղերձ է հղել` արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված հռչակագրով սկիզբ է դրվել մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը: Ուղերձը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Այս տարեդարձը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում, երբ դեռ չեն սպիացել պատերազմի անդառնալի կորուստների վերքերը, երբ մեր առաջնահերթ հարցերը շարունակում են մնալ արցախահայության անվտանգության ապահովումն ու խաղաղ ապրելու իրավունքի անձեռնմխելիությունը»,- ասված է նախագահի ուղերձում:
Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատեւ խաղաղության. Սիմոնյան
Խաչատուրյանի խոսքով` նոր պատերազմի սպառնալիքը, Արցախի կարգավիճակի, սոցիալ տնտեսական ու մարդասիրական հարցերը Հայաստանի և Արցախի մշտական օրակարգային առաջնահերթություններն են, որոնք չեն կարող լուծվել առանց քաղաքականապես և տնտեսապես ուժեղ, զարգացած, Հայաստանի գոյության, առանց միջազգային գործընկերների հետ արժանապատիվ ու ամբողջական համագործակցության ու միջազգային իրավունքների ու մարդասիրական նորմերի երաշխավորման:
«Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու և արարելու գրավականը»,- նշել է ՀՀ նախագահը:
Խաչատուրյանն ընդգծել է` խոնարհվելով Արցախի իրավունքների ու պաշտպանության համար զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ` Հայաստանը հանձնառու է կայուն ու հարատև խաղաղության՝ Հայաստանի, Արցախի ու տարածաշրջանի համար:
Անտեղի են ԼՂ–ի` որպես տարածքային միավոր չլինելու մասին հայտարարությունները. Փաշինյան