Գորբաչովի մահվան կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատանը ցավակցական գիրք կբացվի

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը
Գրքում գրառումներ հնարավոր կլինի անել այսօր` ժամը 12:00-ից մինչև17:00-ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն այսօր կբացվի ցավակցական գիրք, հաղորդում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ գրքում գրառումներ հնարավոր կլինի թողնել այսօր` ժամը 12:00-ից մինչև 17:00-ն: Ցավակցությունները կարող են նաև ուղարկվել էլեկտրոնային փոստով armenia@mid.ru. ։

ԽՍՀՄ նախկին նախագահը մահացել է օգոստոսի 30-ին ծանր և երկարատեւ հիվանդությունից հետո, նա 91 տարեկան էր:
Միխայիլ Գորբաչովը ծնվել է 1931 թվականի մարտի 2-ին։ Նա եղել է ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղարը(1985-1991)։ Նա ԽՍՀՄ պատմության մեջ միակ նախագահն է (1990-1991)։