ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. «Յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները համաձայնել են ՌԴ-ից ներմուծվող նավթի համար «առավելագույն գին» սահմանել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Sky News հեռուստաալիքի թղթակից Թամարա Կոհենը։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները սկսեցին ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել, մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական էներգակիրները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ հեռանկարն է, պատժամիջոցներն էլ լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։