Եվրոպայում էներգետիկ շուկաները տենդի մեջ են, պատժամիջոցները հանգեցրել են ճգնաժամի. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը դիտարկում է բոլոր տարբերակները, կան իրավիճակի զարգացման այլընտրանքային սցենարներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Էներգետիկ շուկաները «տենդի մեջ» են, հատկապես Եվրոպայում ՌԴ–ի դեմ պատժամիջոցները հանգեցրել են ճգնաժամի,հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հակառուսական միջոցառումները հանգեցրել են նրան, որ եվրոպացիները խելահեղ, չարդարացված գներով հեղուկ գազ են ձեռք բերում, հիմնականում ԱՄՆ–ից։ Արդյունքում ԱՄՆ ընկերությունները հարստանում են, իսկ եվրոպացի հարկատուները` աղքատանում։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան նավթային գործերը, եթե նման անհեթեթ որոշումներ կայացվեն», - ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը դիտարկում է բոլոր տարբերակները։ Կան իրավիճակի զարգացման այլընտրանքային սցենարներ, սակայն վստահաբար կարելի է ասել, որ ռուսական գազի գների բարձրացումը կհանգեցնի նավթային շուկաների զգալի ապակայունացման։