ԵՏՀ–ի խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի երիտասարդական զբոսաշրջության ծրագիրը

Ղրղզստանում անցկացված ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական համաժողովի հիմնական միջոցառումը դարձավ ԵԱՏՄ երկրների կառավարության ղեկավարների տեղակալների հետ երիտասարդ մասնագետների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երիտասարդական զբոսաշրջության ծրագիրն առաջիկայում կքննարկվի ԵՏՀ խորհրդի նիստում։ Համապատասխան կարգադրությունը տվել է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների երիտասարդների հետ կառավարությունների ղեկավարների տեղակալների գործնական նախաճաշին մասնակցած Ալեքսեյ Օվերչուկը (ՌԴ փոխվարչապետ)։ Միջոցառումը դարձել է օրերս Չոլպոն–Աթայում (Ղրղզստան) տեղի ունեցած ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական համաժողովի առանցքային իրադարձությունը։
«Եվրասիական օրակարգի շրջանակում առաջին անգամ պաշտոնական մակարդակով հանդիպում կայացավ երիտասարդության հետ։ 6 երկրների երիտասարդ ներկայացուցիչներ հավաքվել էին Իսիկ Կուլի ափին։ Միջոցառումը տնտեսական ուղղվածություն ուներ, ինչը բնորոշ է մեր միավորմանը», – Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի ընթացքում ասաց ԵՏՀ–ի արարողակարգի և կազմակերպչական ապահովման դեպարտամենտի տնօրեն Դանիյար Տուրուսբեկովը։
Դանիյար Տուրուսբեկով
Փոխվարչապետների հետ հանդիպման ընթացքում երիտասարդները մի շարք նախաձեռնություններ են առաջ քաշել` խթանել եվրասիական ձեռնարկատիրական միությունների ստեղծումը, աջակցել ԱՊՀ տարածքում ընդհանուր կամավորության ստեղծմանը, ակադեմիական մոբիլության հիմնադրամ և ծրագրեր հիմնել, ինչպես նաև պարզեցնել հասանելիությունը թվային ոլորտի աշխատատեղերի նկատմամբ և այլն։ Տուրուսբեկովը նշեց, որ ներկայացրած բոլոր նախաձեռնություններն առաջիկայում կքննարկվեն միության մարմինների կողմից։
Ներքին շուկայի պաշտպանության համար ներուժ կա. Մալկինան` ԵԱՏՄ անվտանգության մասին
Նա ընդգծեց, որ ԵՏՀ–ն փորձում է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել աշխատող երիտասարդների համար. ԵԱՏՄ երկրներում նախորդ տարի գործարկվեց «Աշխատանք առանց սահմանների միասնական որոնման համակարգ» առաջին թվային համատեղ նախագիծը։ Այն միջազգային որոնողական համակարգ է, որը հասանելիություն է ապահովում թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկատվությանը, որը պահվում է անդամ երկրների տեղեկատվական համակարգերում։ Այսօր բազայում ավելի քան 500 հազար թափուր աշխատատեղ կա։