Երևանի «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը մինչև դեկտեմբերի 25-ը փակ կլինի

Երևանի «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հերթական գետնանցումն է վերանորոգվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգմամբ պայմանավորված` սեպտեմբերի 2-ից դեկտեմբերի 25-ը անցումը փակ է լինելու, տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց - Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից: