Էներգոդարի իշխանությունները հայտնում են, որ Ուկրաինան չի դադարեցրել գնդակոծությունները

Զապորոժիեի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Այնուամենայնիվ, գնդակոծությունների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, հայտնում են Էներգոդարի իշխանությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Էներգոդարի գնդակոծությունները չեն դադարել, բայց դրանց ինտենսիվությունը վերջին օրերին նվազել է։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։
«Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից գնդակոծությունները չեն դադարել, սակայն զգալիորեն նվազել է դրանց ինտենսիվությունը, ինչպես նաև բնակելի հատվածին չեն հարվածում»,-հայտնել է նա:
Վոլգան հավելել է, որ մասնագետներն աշխատում են ուկրաինական կողմից Էներգոդարի զանգվածային գնդակոծությունների հետևանքով վնասված էլեկտրահաղորդման գծերի վերականգնման ուղղությամբ:
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ: «Ռոսատոմ»-ի պատվիրակության ղեկավարն ու ԶԱԷԿ-ի աշխատակիցները ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը ուղեկցել են ատոմակայանի տարածքում և ցուցադրել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: