ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը Սերբիային կոչ է արել թույլ տալ EuroPride գեյ-շքերթի անցկացումը, որը չեղարկվել էր Կոսովոյի հետ սահմանին հերթական սրացումից հետո։ Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության հաղորդագրության մեջ։
«Եվրամիությունը հորդորում է Սերբիայի իշխանություններին շարունակել կապ հաստատել կազմակերպիչների հետ՝ լուծում գտնելու և EuroPride-ը խաղաղության և անվտանգության մթնոլորտում ընդունելու համար», - ասված է ուղերձում:
Բրյուսելը հուսով է, որ եվրոպացի գործընկերները պատասխանատու կլինեն մարդու իրավունքների, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց հավաքների ու ինքնաարտահայտման իրավունքի համար։
Օգոստոսի 27-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չեղյալ էր հայտարարել Բելգրադում գեյ-շքերթի անցկացումը` նախանշված օրվանից 2 շաբաթ առաջ։ Երկրի ղեկավարն այդ որոշումն ընդունել էր տեղի բնակչության զանգվածային բողոքի արդյունքում։ Նրանք երթեր էին կազմակերպել` պահանջելով արգելել գեյ-շքերթի անցկացումը։