ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) օդային հումանիտար ծառայության ուղղաթիռը կործանվել է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևելքում։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը` հղում անելով երկրի ռազմական գլխավոր դատախազին։
Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է աֆրիկյան Գոմա քաղաքից ոչ հեռու։ Վթարի պատճառները ճշտվում են։
Վնասվածքներ է ստացել անձնակազմի երեք անդամ։ Զոհերի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ։