Օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորում, որին մասնակցել են երիտասարդ գործարարներ, քաղծառայողներ, դիվանագետներ, ուսանողներ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներից:
Համաժողովի առանցքային միջոցառումն է դարձել երիտասարդության հանդիպումը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների հետ, որտեղ նախանշվել են եվրասիական ինտեգրման զարգացման երիտասարդական նախաձեռնությունները:
Ի՞նչ նախաձեռնություններ են հավանության արժանացել և պետք է իրականացվեն ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում:
Ինչպե՞ս կփոխվի երիտասարդական օրակարգը համաժողովի անցկացումից հետո:
Կձևավորվի՞ արդյոք միավորումների երիտասարդական կադրային ռեզերվը։
Լրագրողների այս և այլ հարցերին կպատասխանեն
Մոսկվայում`
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական ապահովման դեպարտամենտի տնօրեն Դանիյար Տուրուսբեկովը:
Բիշքեկում`
- Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար, ֆորումի կազմկոմիտեի նախագահ Ազամատ Ժամանկուլովը։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։