ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 1-ին, ժամը 08։30–ի սահմաններում, Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ ըստ նախնական տվյալների՝ կա 3 տուժած։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
shamshyan.com-ը նույն դեպքի մասին հայտնում է, որ Դավթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Mercedes G, Kia Sorento, Toyota Corolla, Opel մակնիշի ավտոմեքենաները, Toyota-ն գլխիվայր շրջվել է ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ըստ կայքի`տուժածները 4–ն են։
Խցանումը կամրջի վրայից հասնում է մի քանի կիլոմետրի։
Վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Խցանումը կամրջի վրայից հասնում է մի քանի կիլոմետրի։
Վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։