ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ուսումնական նոր տարվա մեկնարկից առաջ Հայաստանից 230 տոննա ծաղիկ է հասցվել Եկատերինբուրգ։ Այս մասին տեղեկանում ենք АиФ-Урал-ից։
«Ամեն օր Երևանից Եկատերինբուրգ ինքնաթիռներ են ժամանում, որոնցից յուրաքանչյուրը բեռնված է մոտավորապես մեկ տոննա թարմ ծաղիկներով։ Նախորդ տարվա համեմատ՝ տեսականին շատ չի փոխվել։ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ վաճառասեղաններին կհայտնվեն գերբերաներ, ալստրոմերիաներ և այլ ծաղիկներ»,- պատմել է Սորոկինի անվան Կոլցովսկայա մաքսատան ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Սենտյակովը։
Նախկինում սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծաղիկները հիմնականում Նիդեռլանդներից էին առաքվում, իսկ այս տարի` Հայաստանից։ Ընդ որում` ինչպես հայտնում է Ուրալի էլեկտրոնային մաքսատունը, հիմնական հոսքը ավտոտրանսպորտային միջոցով է տեղ հասցվում։