ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նշանակված է սեպտեմբերի 22-ին: Այդ մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի նիստի ծրագրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Թեման կոչվում է «Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանումը»։
Նիստը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։