ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնք, դպրոցի անձնակազմի հետ զրուցել խնդիրների մասին, ծանոթացել շենքային պայմաններին, հայտնում եմ ՄԻՊ գրասենյակից։ Գրիգորյանը շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին։
«Ձեր իրավունքներն իմանալու և լավագույնս իրացնելու ճանապարհն անցնում է կրթության միջոցով։ Կրթված ու աշխարհը լավ ճանաչող քաղաքացին ուժեղ ու զարգացած պետության նախապայմանն է»,- նշել է Գրիգորյանը։
Նա ողջունել է նաև առաջին դասարանցիներին, նրանց բարի երթ մաղթել։