Հրդեհ Էջմիածնում. եռահարկ շենքի բնակիչներին տարհանում են

Հրդեհ Էջմիածնում. եռահարկ շենքի բնակիչներին տարհանում են
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերին – Sputnik. Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում` Կույրերի շենքին կից եռահարկ բնակելի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհ Էջմիածնում. եռահարկ շենքի բնակիչներին տարհանում են
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Իրականացվում է բնակիչների տարհանում։
***
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին: Այրվել է շենքի 800 քմ տանիքից մոտ 400 քմ հատվածը։ Տարահանվել է 54 բնակիչ։
Գյումրու տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում պայթյուն և հրդեհ է եղել