ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ՌԴ ՊՆ դպրոցները կրկին դռները բացեցին աշակերտների առաջ. Գյումրու և Երևանի զինվորական կայազորներում Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ անցկացվեցին։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչները, համերգային ծրագրով հանդես եկան ստեղծագործական համույթներն ու «Յունարմիա» ռազմահայրենասիրական շարժման անդամները։
Գիտելիքի օրվա կապակցությամբ աշակերտներին շնորհավորեցին նաև ՀՌՕ ռազմակայանի ավիացիոն զորամասի ներկայացուցիչները։ Զինծառայողները նշեցին, որ աշխարհում ավելի հիանալի բան չկա, քան նոր բան բացահայտելը, սովորելը, իսկ գիտելիքի նկատմամբ մշտական ձգտումը առաջընթացի և անձնական աճի կարևորագույն պայմանն է։ Օդաչուները մաղթեցին, որ երեխաները հասնեն իրենց նպատակներին։
Տոնական միջոցառումից հետո ՀՌՕ-ի զինծառայողներն առաջին դասարանցիների համար էքսկուրսիա անցկացրին «Էրեբունի» օդանավակայանի տարածքում։
Հայաստանում երեք ռուսական դպրոց կա, որոնք գործում են միջպետական համաձայնագրի հիման վրա` Երևանում` ՌԴ ՊՆ-ի № 21 հիմնական դպրոցը (Քանաքեռ), Գյումրիում` ՌԴ ՊՆ № 19 դպրոցը, Արտաշատում` ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության միջնակարգ դպրոցը։