Հայաստանյան ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են «Արևելք-2022»–ին

Հայաստանյան ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են «Արևելք-2022» զորավարժությանը
Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված է շուրջ 50 000 զինվորական, 5000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 միավոր ավիացիա և 60 ռազմանավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։
ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։
Հայաստանյան ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են «Արևելք-2022» զորավարժությանը
Ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ պայքարում։
Հաջողություն մաղթելով ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝ հայկական զորախմբի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանն էլ վստահություն է հայտնել, որ զորավարժությունն անցնելու է բարձր մակարդակով և մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ ջանքերով հասնելու են առաջադրված խնդիրների ներդաշնակ կատարմանը։
1 / 3

Հայաստանյան ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են «Արևելք-2022» զորավարժությանը

2 / 3

Հայաստանյան ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են «Արևելք-2022» զորավարժությանը

3 / 3

Հայաստանյան ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են «Արևելք-2022» զորավարժությանը

Ընդհանուր առմամբ «Արևելք-2022» զորավարժությանը ներգրավված է շուրջ 50 000 զինվորական, 5000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 միավոր ավիացիա և 60 ռազմանավ։
Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը։