Հայաստանի 3 ներկայացուցիչներ աշխարհի 100 լավագույն շախմատիստների թվում են

Գաբրիել Սարգսյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) 8-րդն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման ամենամսյա աղյուսակը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) 8-րդն է։
Լավագույն տասնյակում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)։
Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը 32-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը 80-րդն է, Շանթ Սարգսյանը 87-րդն է։