Չենք ուզում, որ միայն Թուրքիան խոսի Ռուսաստանի հետ. Մակրոնը երկխոսության կոչ է արել

Էմանուել Մակրոն. Արխիվային լուսանկար
Մակրոնը ցանկանում է խոսել Ռուսաստանի հետ, սակայն կոչ է անում «թուլություն չցուցաբերել» և փոխզիջումների չգնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկրի դեսպանների համաժողովի բացմանը, կրկին հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պետք է շարունակենք խոսել բոլորի հետ... հատկապես նրանց, ում հետ համաձայն չենք: Ո՞վ է ուզում, որ Թուրքիան լինի աշխարհում միակ երկիրը, որը շարունակում է խոսել Ռուսաստանի հետ։ Դիվանագետների գործը բոլորի հետ երկխոսելն է», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև հորդորել է թուլություն չցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ և փոխզիջումների չգնալ։
Հավելենք, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների երկխոսությունը չի ընդհատվել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո. Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում։ Փարիզում մեկ անգամ չէ, որ շեշտվել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունը պետք է պահպանվի։