Բորելը ողջունել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը
Բորելի խոսքով` կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին Բորելը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքը և ջանքերը մարդասիրական և կապի ոլորտներում։ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն ներգրավված լինել՝ հանուն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: