ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը ռեկորդ է սահմանել, հաղորդում է ESPN-ը:
Նա դարձել է պատմության մեջ առաջին թենիսիստուհին, որը 40 տարեկանում կարողացել է հաղթել WTA-ի վարկանիշի առաջին եռյակի ներկայացուցչին։
Սերենա Ուիլյամսը հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ էստոնուհի Անետ Կոնտավեյտին 7:6 (7:4), 2:6, 6:2. Նրա հաջորդ մրցակիցը կլինի Այլա Տոմլյանովիչը Ավստրալիայից։
Հիշեցնենք, որ Ուիլյամսն ամուսնացած է ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ։ Նրանք մեկ դուստեր ունեն՝ Օլիմպիան։