Վրաստանի ու Ադրբեջանի սահմանին սաստիկ հրդեհներ են բռնկվել

Հրշեջներ. արխիվային լուսանկար
Հրդեհը մարելու համար ուղղաթիռներ են ներգրավվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի Զագաթալայի շրջանում (վրաց–ադրբեջանական սահման. խմբ.) անտառային սաստիկ հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Անտառային հրդեհը բռնկվել է Զագաթալայի լեռնային շրջանում։ Հրդեհն այժմ ընդգրկել է 10 հեկտար տարածք»,- հայտնել են գերատեսչությունում։
Տեղական «Ռեպորտ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հրդեհը մարելու համար ներգրավվել է ԱԻՆ երկու ուղղաթիռ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը տեղեկություն էր տարածել, որ Շաբրանի և Իսմայիլիի շրջաններում վերջին մի քանի օրերին բռնկված հրդեհներն ամբողջությամբ մարվել են։
Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 1100 մարդ է մահացել